Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Մանկական վախեր

Դժվար է գտնել մարդու, ով երբևէ չի ունեցել վախի զգացում: Երեխայի հոգեբանության մեջ վախն ու անհանգստությունը նույնքան անբաժան են, որքան ուրախությունն ու զարմանքը:
Հոգեբանները հավաստիացնում են, որ երեխաների վախերի իննսուն տոկոսի առաջացումը պայմանավորված է նրանց ընտանեկան կյանքով: Առավել հաճախ դրանք առաջանում են ընտանեկան խնդիրների, ծնողների անուշադրության կամ էլ ընդհակառակը` գերհոգատարության հետևանքով: Վախեր հաճախ են ունենում այն երեխաները, որոնց ընտանիքները լիարժեք չեն, որտեղ հաճախադեպ են կոնֆլիկտները, ինչպես նաև գերխնամքով շրջապատված, ընտանիքում միակ, անհանգիստ ու անվստահ երեխաները:
Հետազոտությունների արդյունքների համաձայն` ամեն երկրորդ երեխան այս կամ այն տարիքում վախեր է ունենում: Ամենից հաճախ դրան ենթարկվում են երկուսից ինը տարեկան երեխաները: Մանկական վախերն իրենց բնույթով տարբեր են լինում` պաշտպանական, տարիքային, նևրոտիկ ու պաթոլոգիկ: Նույնիսկ նորածինն ունի ինքնապաշտպանական բնազդ, օրինակ` մեծ առարկա մոտեցնելիս նորածինն իր գլուխը ետ է քաշում և բարձրացնում է ձեռքերը: Իսկ եթե երեխան ամենևին ոչնչից չի վախենում, ապա դա նույնպես մտահոգության լուրջ պատճառ կարելի է համարել: Տարիքային կոչվող մանկական վախերը, որոնք բոլոր երեխաներն էլ որոշակի տարիքում ունենում են, նորմալ է, անգամ անհրաժեշտ երեխայի ընդհանուր զարգացման համար: Յուրաքանչյուր տարիքային ժամանակահատված ունի իրեն բնորոշ վախերը:
Երեխան վախի առաջին զգացումն ունենում է 7-8 ամսականում` մոր երկար բացակայության ընթացքում կամ էլ օտար մարդկանց տեսնելիս: Վախն ուղեկցվում է բարձրաձայն լացով և մորն ամուր սեղմվելու ցանկությամբ: Մեկ տարեկանում երեխաները շատ են վախենում բարձր կամ անծանոթ ձայներից: Մեկից երեք տարեկանում երեխաները վախենում են պատժից, ցավից, մենակությունից, մթությունից և գիշերային մղձավանջներից: Երեք տարեկանում, մեկ տարեկանի հետ համեմատած, նվազում է ուժեղ ձայներից վախենալը: 3-4 տարեկանում զարգանում են երեխաների երևակայության հետ կապված վախերը: Երեխան ինքը կարող է որևէ հրեշ հորինել, այնուհետև երկար ժամանակ վախենալ դրանից: Այն ամենն, ինչ կապված է ընտանեկան կոնֆլիկտների, բժշկական մանիպուլյացիաների, հիվանդանոցում գտնվելու հետ, կարող է անհանգստության ու վախի պատճառ դառնալ: Ոչ պակաս տարածված են նաև ներշնչվող վախերը: Դրանք ծնողների կողմից անգիտակցորեն ներշնչված վախերն են, օրինակ` «Մի՛ վերցրու, կայրվես»:
5-7 տարեկան երեխաների մոտ կարող է մահվան վախ առաջանալ: Երեխան առաջին անգամ զգում է, որ մահն անխուսափելի իրողություն է: Մահվան վախը սերտորեն կապված է ծնողների մահվան վախի հետ, հեքիաթային հերոսների, մթության, հրդեհների, հարձակումների, հիվանդությունների, կենդանիների և այլնի հետ:
Երբ երեխան սկսում է դպրոց հաճախել, նոր վախեր են հայտնվում: Այս տարիքում երեխայի ամենամեծ վախն այն է, որ ինքը չի լինի նա, ում մասին լավ բաներ կխոսեն, ում կհասկանան ու կհարգեն: Այս տարիքում հաճախ են նկատվում վախեր` կապված դպրոց հաճախելու հետ: Դպրոցի հանդեպ վախը պայմանավորված է հասակակիցների հետ կոնֆլիկտներով, նրանց կողմից ֆիզիկական ագրեսիայի արտահայտմամբ, ծնողների հետ բաժանումով, ում հետ նրանք այդքան սերտ կապված են:
Դեռահասության տարիքում վախերը կարելի է բաժանել բնականի ու սոցիալականի: Բնական վախերը պայմանավորված են ինքնապաշտպանական բնազդով, ու բացի մահվան հիմնական վախից, ներառում են նաև վախեր բարձրությունից, մթությունից, փակ տարածքից, հրդեհից, արյունից, ցավից, տեսիլքներից և այլն:
Սոցիալական վախերն են մենակությունը, պատիժը, ինքն իրեն նման չլինելը և այլն: Վերոնշյալ վախերը կրում են ժամանակավոր, տարիքային բնույթ: Դրանց դեմ պետք չէ պայքարել, ուղղակի հարկավոր է աջակցել երեխային` ընդունելով նրա հոգեկան զարգացման այդպիսի առանձնահատկությունը:
Ինչ վերաբերում է նևրոտիկ վախերին, դրանք առաջանում են.
- անբավարար ինքնավստահությունից,
- երկարատև ու անլուծելի իրավիճակներից,
- որևէ սարսափելի իրադարձությունից (հոգեբաններն այդ դեպքում նկատի ունեն տրավմատիկ փորձը):
Ամենից վտանգավորը երեխաների համար համարվում են պաթոլոգիկ վախերը: Դրանք հանգեցնում են այնպիսի հետևանքների, ինչպիսիք են նյարդային ծիկերը, ջղաձգումները, քնի խանգարումները, այլ մարդկանց հետ հարաբերությունների դժվարությունները, ագրեսիվությունը կամ էլ ընդհակառակը` անհանգստությունը, ուշադրության պակասը և այլն: Վախերը կարող են նաև հոգեկան հիվանդությունների ախտանիշներ հանդիսանալ:Այդպիսի վախերն ինքնուրույն չեն անցնում, ուստի անհրաժեշտ է դիմել հոգեբանի կամ հոգեթերապևտի օգնությանը:

Կարդացեք նաև

Մոր և նոր աշխարհ եկած մանկիկի կապը շատ ամուր է հատկապես կյանքի առաջին ամիսներին: Մոր լավ տրամադրությունը նպաստում է երեխայի ամուր առողջությանը...


Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է: Կենդանություն տալով փոքրիկ մարդկային էակին՝ դուք նաև պարտավոր եք նրանց մեջ սերմանել բարոյականության զգացում և համոզված լինել, որ նրանք մեծանում են խելամիտ և ճշտապահ չափահասներ...


Աշխարհում տարեց-տարի ավելանում է մանկական հանցագործությունների, թմրամոլության և ինքնասպանությունների թիվը, մեծանում է այն երեխաների թիվը, որոնք միտում ունեն դևիանտ վարքի կամ արդեն ցուցաբերել են...


Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է...


Իտալացի մեծանուն մանկավարժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում...


Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային...


Հայտնի է, որ օտար լեզվի յուրացումը մեծ ջանքեր և ժամանակ է պահանջում: Սակայն երեխան լիարժեք տիրապետում է օտար լեզվին երկու-երեք տարվա ընթացքում` առանց որևիցէ ջանքեր գործադրելու...


Հոգեբանները հետազոտություն են անցկացրել երեխաների դաստիարակությանը վերաբերող տարածված լեգենդների ոլորտում: Նրանք առանձնացրել են մի շարք պնդումներ, որոնք ծնողները սխալմամբ համարում են ճիշտ...


Zdravoe.com կայքի փոխանցմամբ՝ հիպերխնամակալությունը չափազանց վատ է անդրադառնում երեխաների զարգացման վրա և վտանգավոր է մտահոգ հայրերի ու մայրերի համար...


Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ...


Հայաստանը զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքում է: Շատ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելը խնդիր է: Մարդիկ այնքան մտահոգված են իրենց վաղվա ապրուստի համար, որ երեխաների դաստիարակության...


Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա...


Բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել, բայց ոչ բոլորն են կարողանում: Շատ կարևոր է այդ շրջանում օգնել երեխային: Այդ նպատակով AdMe.ru-ն ներկայացնում է նկարներ, որոնց շնորհիվ կարելի է փուլ առ փուլ արտանկարել...


Գիտնականները հայտնել են երեխաներին քնից առաջ կարդալու համար իդեալական հեքիաթի «բաղադրատոմսը». հեքիաթը տեւում է ուղիղ 8 րոպե ու 36 վարկյան, ու այնտեղ կա վիշապ, արքայադուստր, կախարդ ու փերի...


Նոր սերնդի մարդկանց, ովքեր տարբերվում են ոչ ստանդարտ մտածելակերպով և գերունակություններով՝ անվանում են տարբեր կերպ։ Ոմանք անվանում են նրանց «նոր հազարամյակի երեխաներ», մյուսները՝ «լույսի երեխաներ» կամ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն